Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
29.08.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները և մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
Խորհրդակցությանն առաջինն անդրադարձ է եղել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Ներկայացվել է, որ 16 սուբվենցիոն ծրագրից երեք ծրագրով աշխատանքներն սկսված են, երկու ծրագրի մրցույթ չի կայացել մասնակից չլինելու պատճառով, երկու ծրագրի մրցույթ էլ հայտարարված է։ Մնացած մյուս ծրագրերի մրցույթները կայացել են։ Սուբվենցիոն ծրագրերի մասով մարզպետը հանձնարարել է ամենշաբաթյա տեղեկատվություն ներկայացնել աշխատանքների ընթացքի մասին։
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն անդրադարձել է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրերով համայնքների հողօգտագործողներին և շահագրգիռ տնտեսվարողներին իրազեկելու և աջակցելու հարցերին։
Նախորդ խորհրդակցությանն ստացած հանձնարարականների կատարման մասին զեկուցել են նաև մյուս ստորաբաժանումների պատասխանատուները, ստացել հերթական հանձնարարականները։
։