Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության որոշումով հաստատվել են պետական աջակցության ծրագրեր

25.08.2022

ՀՀ կառավարության որոշումով հաստատվել են պետական աջակցության ծրագրեր, որոնցից մեկը խթան կհանդիսանա Հայաստանում 2022 թվականին աշնանացան ցորենի արտադրության համար, իսկ մյուսը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը:

Ծրագրերի հիմնական նպատակներն են.

Աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։

Ավելին՝ https://mineconomy.am/page/2209

Հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Ավելին՝ https://mineconomy.am/page/2202 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09