Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ

15.08.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրային թիմի հանդիպումը մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը ծրագրի ղեկավար Աշոտ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, քննարկվել են համագործակցության շրջանակները, համաձայնության եկել առաջիկա քայլերի շուրջ։  

  Ծրագիրը նպատակ ունի գնահատել կլիմայական ռիսկերը՝ կլիմայի նկատմամբ զգայուն տեղական մակարդակում ռիսկերի կառավարման /ՏՄՌԿ/ մեթոդաբանությամբ, որի արդյունքում համայնքներին կտրամադրվեն կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջարկություններ՝ համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար։

   Ծրագիրն իրականացնում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը /ԱՌՆԱՊ/ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ հետ համատեղ՝ վերջինիս ֆինանսավորմամբ։ Տեղեկացնենք նաև, որ ծրագրում ընդգրկված է Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու և Շիրակի մարզերի ութ խոշորացված համայնք։

  Ծրագրի այս փուլում Տավուշի մարզից ընտրվել է Իջևան խոշորացված համայնքը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10