Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ հանրային քննարկման չորրորդ փուլը

15.08.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030 թ․թ․ կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկման չորրորդ փուլը։

  Քննարկումը վարեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Արկադի Ամիրխանյանը։

 Հանրային քննարկմանը մասնակցում էին ազդակիր բնակավայրերի՝ Սևքարի, Աչաջրի, Գետաշենի և Կիրանցի համապատասխան մասնագետները։

  Քննարկման արդյունքում արվեցին առաջարկություններ ու դիտողություններ, կազմվեց արձանագրություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10