Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
12.08.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը։ Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին են ներկայացրել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ուղղությամբ կատարած աշխատանքները, ստացել նոր հանձնարարականներ։
Մասնավորապես, սուբվենցիոն ծրագրերի մասով ներկայացվել է, որ նախատեսված բոլոր սուբվենցիոն ծրագրերի ընթացքն ապահովված է։ Բոլոր ծրագրերի մրցույթները կայացել են։ Մարզպետի հանձնարարականով համապատասխան գրաֆիկով կիրականացվի ամենշաբաթյա մշտադիտարկում։
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է բերքահավաքի աշխատանքների ընթացքի մասին։ Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության կողմից նախատեսվող՝ աշնանացան ցորենի սուբսիդավորվող ծրագրին։
Խորհրդակցությանը տեղեկատվություն է ներկայացվել նաև ռազմամարզական ճամբարների վերաբերյալ։