Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

11.08.2022

Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետերի հետ նախ ծանոթացել է Իջևան-Գանձաքար՝ Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Պետական բյուջեի միջոցներով՝ 3,5 մլդ դրամով, նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Այս պահի դրությամբ կատարված է աշխատանքների 30 տոկոսը։

Նախարարը հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09