Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջեւանում բացվեց Ուսուցման և ռեսուրսային կենտրոն

02.08.2022

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Իջեւանում բացվեց ուսուցման և ռեսուրսային կենտրոն:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուին, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Տավուշի մարզի ամբողջահատիկի հիմնադրամի, Իջեւանի Ուսուցման եւ ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ:

Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, որից հետո տեղի ունեցավ ամբողջահատիկից հացամթերքի պատրաստման վարպետության դաս եւ համտես:

Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արեւային կայանով:

Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար եւ առողջ ամբողջահատիկ հացով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09