Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում-քննարկում՝ Բերդի համայնքապետարանում

01.08.2022

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի գլխավորությամբ Բերդի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, Բերդ համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, այլք:

Մարզպետարանի ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ:

Քննարկվել են ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Հնչել են առաջարկներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09