Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Իջևանում հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ
28.07.2022
Հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին է ներկայացրել մարզի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Քննարկվել է համայնքներում մշտադիտարկման այցերի արդյունքում արդեն իսկ արձանագրված խնդիրները և ներկայացրել մտահոգությունները՝ կապված վարչական շրջաններում խմելու ջրի հասանելիության, բնակիչների սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և անվտանգային հարցերի հետ։