Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 51 տարեկան:

23.07.2022

«Հայրենիքն սկսվում է սահմանից: Սա է մեր տունը». զինվորի եւ սպայի կողքին միշտ կանգնած փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 51 տարեկան:

Այսօր տեղի ունեցավ հուշաքարի բացման արարողություն՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, բարձրաստիճան զինվորականներ, այլ պաշտոնատար անձինք, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել հուշաքարին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են փոխգնդապետ Օհանյանի անցած մարտական ուղին:

Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:
Շնորհակալ ենք, խոնարհվում ենք Ձեր առջև։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09