Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է մարզի գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբի հերթական քննարկումը
20.07.2022
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» /EU-GAIA/ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Քննարկմանը մասնակցել են Գյուղատնտեսական դաշինքի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը և մարզի գյուղատնտեսության և զարգացման ոլորտի պատասխանատուները։
Հանդիպմանը քննարկվել են Դիտավանում նախատեսվող ջրամբարի կառուցման հնարավորությունները։