Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2022
ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար հատկացված մասնագիտությունների ցանկը: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով:
Տեղեկացնում ենք նաև, որ 2022-2023թ.թ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը սկսված է: Մանրամասների և նախնական գրանցման համար հայտատուները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (հասցեն` Կառավարական տուն 3, hեռախոսներ` 060-80-80-03 (1502) (1503) (1504) (1505) (1507)):
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկը`
|
Մասնագիտություն |
Քանակը |
|
Լաբորատոր ախտորոշում
|
2 |
|
Ընդհանուր վիրաբուժություն
|
3 |
|
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
3 |
|
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
|
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
1 |
|
Նյարդաբանություն
|
4 |
|
Ընտանեկան բժշկություն
|
13 |
|
Հոգեբուժություն
|
2 |
|
Մանկաբուժություն
|
8 |
|
Ներքին բժշկություն
|
7 |
|
Ինֆեկցիոն հիվանդություններ
|
2 |
|
Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ
|
1 |
|
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
3 |
|
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
1 |
|
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
1 |
|
Դատաբժշկական փորձաքննություն
|
1 |
|
Մանկական վիրաբուժություն
|
1 |
|
Համաճարակաբանություն
|
1 |
|
Ռևմատոլոգիա
|
1 |
|
Մեղրիի հատկացվող տեղ
|
2 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
58 |


