Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2022
Հարգելի՛ քաղաքացիներ,
Ձեր իսկ անվտանգությունից ելնելով փրկարար ծառայությունը զգուշացնում է անտառային հրդեհներից խուսափելու համար չկատարել այրում խոտածածկ տարածքներում, չթողնել արևի ճառագայթների տակ շշեր և ապակու կտորներ, չթողել խոտածածկ տարածքներում յուղով, բենզինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր, խարույկի համար պատրաստել հատուկ առանձնացված վայր, խարույկը հանգցնել լիարժեք, չծխել ավտոմեքենաների շրջակայքում, չլիցքավորել ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ՝ միացրած շարժիչների դեպքում, մուտք չգործել գերչորային խոտածածկ տարածք ավտոմեքենայով։
Եթե հայտնվել եք հրդեհային գոտում մի մատնվեք խուճապի և զանգահարեք 911, արագ հանգցրեք փոքրածավալ գետնամերձ հրդեհները, օգտագործել հող և ավազ՝ խնայելով խմելու ջրի պաշարները։
Կրակի օղակի շրջափակման մեջ չհայտնվելու համար՝ տեղաշաժվեք կրակի տարածմանն ուղահայց ուղղությամբ և նույն ուղղությամբ դուրս եկեք անվտանգ տարածք, գտեք այնպիսի տեղ, որտեղ կրակը չի կարող հասնել (բացատներ, նոսր խոտածածկ տարածքներ), տեղաշարժվեք խմբերով՝ ծխապատ գոտում մոլորվելուց խուսափելու համար։
Եթե հայտնվել եք ծխապատ տարածքում, օգտագործեք խոնավածված կտորե դիմակներ, հեռացրեք մոտակա ճյուղերը, քարերը, խոտածածկույթը, ընդունեք պառկած դիրք, խոնավ պահեք հագուստը՝ մինչ օգնության ժամանումը։
Նման դեպքերում առավել անվտանգ են ցածրադիր և բուսածածկույթից ազատ տարածքները, բացատներն ու ջրային ավազանները։
Խնայողաբար օգտագործեք բջջային հեռախոսի մարկոցը՝ ժամանող հրշեջ-փրկարարների հետ կապնվելու համար, մի կայանեք մեքենաները անտառ մտնող կածանների վրա։