Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
08.07.2022
Այսօր՝ հուլիսի 8-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Քննարկվել են առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են կրթությանը, առողջապահությանը եւ քաղաքաշինությանը:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մարզում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ: