Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։
08.07.2022
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ, այնուհետեւ եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։
Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԱԻ նախարարը:
‼Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ նախարար Փամբուխչյանն այցելել է բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։