Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանսիայում Տավուշի մարզի պատվիրակությանն ընդունել է Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին
06.07.2022
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակներում Տավուշի մարզի ներկայացուցիչներին մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ ընդունել է Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին։ Քննարկվել են Օ-դը-Սենի դեպարտամենտի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին Ժորժ Սիֆրեդին կայցելի Տավուշի մարզ՝ մասնակցելու երջանկահիշատակ Պատրիկ Դևեջյանի անվան քոլեջի բացման արարողությանը։
Նահանգապետարանում տեղի ունեցած ընդունելությունից հետո այցելություն է կազմակերպվել Օ-դը-Սեն նահանգի ջրի հայտնի մաքրման կայան, որտեղ ներկայացվել են կայանի աշխատանքն ու արդյունավետությունը, որոշվել է Լուսաձորի անասնապահական համալիրում մաքրման կայան տեղադրելու հարցը։ Նշվել է, որ այն կընդգրկվի առաջիկա ծրագրերում։