Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

04.07.2022

     Սիրելի հայրենակիցներ

  Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։   

  Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները։  

 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 թվականին բարեփոխված ՀՀ Սահմանադրությունը մեր պետության և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքն է:

  Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10