Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին

04.07.2022

  Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Հայաստանի պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, այդ թվում նաև Տավուշի մարզի ներկայացուցիչները՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ։ 

 Համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է:

   Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թ․թ. ճանապարհային քարտեզը:

 Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացված համագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում։

  Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հայ-ֆրանսիական համաժողովն անցկացնել Հայաստանի մարզերից մեկում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10