Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր
27.06.2022
Ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և ՏՏ ոլորտների ավարտական կուրսում սովորող կամ արդեն ավարտած երիտասարդներին.
Քվանտային ֆիզիկան հանդիսանում է ժամանակակից նանոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ֆիզիկական հենքը: Նոր սերնդի սարքավորումներն աշխատում են քվանտային աշխարհի օրինաչափությունների հիման վրա և կան լուրջ սպասելիքներ, որ այս ամենը կբերի որակական թռիչքի էլեկտրոնային սարքաշինության մեջ: Քվանտային տեխնոլոգիաներն ակտիվորեն կարող են կիրառվել ռազմաարդյունաբերությունում, քվանտային համակարգիչներ պատրաստելիս, կիբեռ անվտանգությունում՝ բանկային հաշիվներ կոդավորելիս:
Հաշվի առնելով արդի միջազգային գիտակրթական զարգացումները՝ հիմնադրամը կիրականացնի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի հիման վրա:
Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը