Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են 9-րդ դասարանի հայոց լեզու ու մաթեմատիկա առարկաներից կենտրոնացված կարգով անցկացվող քննություններին առնչվող հարցեր

24.06.2022

    Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն 9-րդ դասարանի հայոց լեզու ու մաթեմատիկա առարկաներից կենտրոնացված քննական կենտրոնների ղեկավար և մարզպետի ներկայացուցիչ նշանակված տնօրենների մասնակցությամբ, որը վարել է մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։  

  Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռուզան Սաֆարյանը ներկայացրել է քննական կենտրոնների ցանկը, ստուգող և կազմակերպող հանձնաժողովների կազմը։  

  Քննական կենտրոնների ղեկավար և մարզպետի ներկայացուցիչ նշանակված տնօրեններին հանձնարարվել է ապահովել քննությունների բնականոն ընթացքը՝ խստագույնս պահպանելով կազմակերպման և անցկացման ընթացակարգերը։     

   Խորհրդակցությանը քննարրկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս։
   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57