Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի գլխավոր քարտուղարն ընդունել է գերմանացի բարերարների պատվիրակությանը

23.06.2022

  Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանն այսօր ընդունել է գերմանացի բարերարների պատվիրակությանը՝ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի գլխավորությամբ։       Պատվիրակության կազմում էին «Հայաստան Արմենիենհիլֆե» խորհրդի անդամներ դոկտոր Մարգարետե Վալխերը, Գեորգ Վալխերը և Թիհոմիր Գլովացկին։
Մովսես Պողոսյանը ներկայացրել է պատվիրակության անդամներին, կառույցի պատմությունն ու հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող բարեգործական ծրագրերը։
 Ողջունելով հյուրերին՝ Արման Գևորգյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին մարզում իրականացվող ծրագրերի համար, նշել, որ մարզպետարանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակներում աջակցելու դրանց իրականացմանը։
 Գերմանացի բարերարները վստահեցրել են, որ շարունակելու են աջակցությունը ծրագրերի թիրախ շահառուներին՝ միայնակ տարեց¬ներին, հաշմանդամներին, տեղահանվածներին, սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց երեխաներին: Նշվել է նաև, որ, սկսած 2005 թվականից, բազմապիսի մանկական ծրագրեր են իրականացվում Տավուշի մարզում։
 Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո պատվիրակության անդամները մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել են Բերդ խոշորացված համայնքի Չինարի բնակավայր՝ մասնակցելու գյուղի մանկապարտեզի խաղահրապարակի բացմանը։ Նրանք կայցելեն նաև «Աջակցություն Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի 6 ցերեկային կենտրոններին» ծրագրի 3 բնակավայրի ցերեկային կենտրոններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05