Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը

22.06.2022

Հունիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը: Նիստին ներկա էին ուժային կառույցների և խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներ:

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր սուբվենցիոն ծրագրերի, համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականի և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, մթերման շրջանի համար կատարվող նախապատրաստական աշխատանքների մասին:

Զեկույցներով հանդես եկան քաղաքաշինության վարչության պետ Մ․ Մելքումյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ա. Բաբլումյանը և գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վ․ Սուքոյանը:

Նիստին անդրադարձ եղավ նաև այլ հարցերի:

Նիստը ամփոփեց և ավարտեց մարզպետ Հայկ Ղալումյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 16:05:14