Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2022

       Հարգելի բուժաշխատողներ

  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու ձեզ ձեր շնորհակալ աշխատանքի համար, մեկ անգամ ևս արժևորելու բուժաշխատողի դերն ու կարևորությունը մեր կյանքում:
  Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ մասնագիտական կարողությունների ու հմտությունների հետ անհրաժեշտ են նաև մարդկային որակներ՝ սեր, սրտացավություն, հոգատարություն, որը որ դուք ապացուցում եք ամենօրյա ձեր աշխատանքով՝ առողջություն պարգևելով մարդկանց, փրկելով կյանքեր։ Առողջապահության ոլորտի հաջողությունները մեր ժողովրդի առողջ ապրելակերպի և առողջ սերունդ ունենալու երաշխիք են:
  Սիրելի բուժաշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երջանկություն ու բարեկեցություն։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 16:05:14