Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին
20.06.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Չավային, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին և տնտեսական անվտանգության հարցերի համակարգող Մարիա Լուզ Կարնիչերո Պերիկասին։
Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել Էլիան Չավային մարզում իրականացրած մարդասիրական ծրագրերի համար, այնուհետև շնորհավորել ենթապատվիրակության նորանշանակ ղեկավարին և իր պատրաստակամությունը հայտնել՝ հնարավորությունների սահմաններում աջակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նոր ծրագրերի իրականացման հարցում։
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը և համագործակցության ճանապարհային քարտեզը։