Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաներին նվիրված «Պատիվ... Հայրենիք... Որ չծնկի սերունդս գալիք» գրքի հանձնման արարողությունը տղաների հարազատներին

19.06.2022

Հունիսի 18-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաներին նվիրված «Պատիվ... Հայրենիք... Որ չծնկի սերունդս գալիք» գրքի հանձնման արարողությունը տղաների հարազատներին:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհվածների հարազատներ և հյուրեր:

Գրքում ներկայացված է Տավուշի մարզի 48 հերոս տղաների կյանքի պատմությունը: Գրքի հեղինակն է «Գթության մայր» Միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանը։

Մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Հայկ Ղալումյանի անունից զորակցության խոսք և ծաղիկներ փոխանցեցին հերոսների մայրերին և կանանց, շնորհակալություն հայտնեցին տիկին Չիբուխչյանին՝ այս պատասխանատու գործունեությունն իրականացնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09