Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզում գյուղատնտեսության զարգացման խնդիրներն ու համագործակցության հնարավորությունները

17.06.2022

  Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է շվեյցարական ՀԵԿՍ- ԷՊԵՌ կազմակերպության ներկայացուցիչներին։ Շվեյցարացի հյուրերը նախ ներկայացրել են կազմակերպության գործունեությունը, այնուհետև՝ այցի նպատակը։ Նշվել է, որ կազմակերպությունն արդեն քսան տարուց ավելի է գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտում կրթական հաստատությունների կարողությունների և մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, գյուղատնտեսական տնտեսությունների զարգացմանը։
  Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը նշել է, որ գյուղատնտեսությունը մարզի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունն է։ Ներկայացվել են ոլորտի հիմնախնդիրները և գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը։
  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարզում գյուղատնտեսության զարգացման խնդիրներն ու լուծման ճանապարհները, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10