Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

13.06.2022

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
 Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին։
 Մասնավորապես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը զեկուցեց գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում խաղող մթերող կազմակերպություններին տրամադրվող վարկերի վերաբերյալ, նշեց, որ ինչպես համայնքները, այնպես էլ մթերող կազմակերպությունները այդ մասին իրազեկվել են և որ մարզպետի հանձնարարությամբ հունիսի 14-ին կկայանա հանդիպում մթերող կազմակերպությունների հետ, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն խաղողի մթերման հետ կապված հարցերը։
  2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական հայտերի ներկայացման ընթացքի մասին զեկուցեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։
 Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ասքանազ Բաբլումյանն անդրադարձավ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին։ Անշարժ գույքի միասնական հարկի ներդրմամբ պայմանավորված՝ համայնքների ղեկավարներին առաջարկվեց բնակիչներին իրազեկել անշարժ և շարժական գույքերի դրույքաչափերի վերաբերյալ։
  Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև այլ հարցերի, մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10