Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ
03.06.2022
Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի շատ կարևոր շրջափուլի ու մտնում մի նոր կյանք: Կյանք, որտեղ կունենաք ինչպես հաջողություններ ու ձեռքբերումներ, այնպես էլ հնարավոր է նաև դժվարություններ ու խոչընդոտներ: Ցանկությունս է, որ այդ դժվարությունները հաղթահարելու ամուր կամք ու հավատ ունենաք և վստահությամբ քայլեք առաջ: Վստահ եմ նաև, որ դպրոցում ստացած գիտելիքներն ու դաստիարակությունը կօգնեն ձեզ՝ գտնելու ձեր ճիշտ ու հաստատուն տեղը կյանքում, պիտանի մարդ դառնալու թե ձեր ընտանիքի և թե հասարակության համար։
Շնորհավորում եմ նաև ձեզ, սիրելի ուսուցիչներ ու ծնողներ: Այսօր նաև ձեր տոնն է: Ձեր տված գիտելիքներից ու դաստիարակությունից է մեծապես կախված, թե ինչպիսի քաղաքացիներ կունենանք վաղը մեր կյանքում:
Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ՝ բարի երթ եմ մաղթում ձեզ նոր կյանքում։ Թող իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու նպատակները։