Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ
02.06.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչում առանձնահատուկ շեշտադրում ունի ԲՏՃՄ առարկաների կրթության որակի բարձրացումը, որի շրջանակում ներկայում Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են վերանայված առարկայական չափորոշիչները: Փոխնախարարը կարևորել է, որ բոլոր դպրոցներն ապահովված լինեն նաև անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և գույքով, որը թույլ կտա այդ առարկաների ուսուցումը դարձնել իրապես փորձարարական:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշչում խնդիր է դրված՝ բնագիտական առարկաների ուսուցումը դարձնել փորձարարական:
Հավելենք, որ դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի նախագիծը ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:
Մանրամասները՝ այստեղ: