Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
18.05.2022
Առաջարկում ենք արդյունավետ մսային ոչխարաբուծական ֆերմա ստեղծել:
Հայաստանում անասնաբուծության արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու նպատակով, «KT Agro» ՍՊԸ հայ-ֆրանսիական նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական ընկերության և Ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ ընտրվել է մի լուծում, որը մեծ ներդրումներ չի պահանջում, շատ ծախսատար չէ, արդյունավետ է և զգալիորեն նպաստում է Հայաստանի պարենային անվտանգության խնդրի լուծմանը՝ Հայաստանում ֆրանսիական բարձր մսային մթերատվությամբ օժտված Blanche du Massif Central (Բլանշ) ոչխարի ցեղի ներդրումը:
Բլանշը ֆրանսիական ոչխարի ցեղ է, բուծվում է Ֆրանսիայի Կենտրոնական զանգվածի հարավային մասում, որտեղ գերակշռում են չորացած տարածքները, քարքարոտ և աղքատ հողերն ու կոշտ կլիման` ցուրտ ձնառատ ձմեռներով և տաք ու չոր ամառներով։
Բլանշը տեղական ցեղ է, որը կարող է հարմարվել չոր և լեռնային կոնտինենտալ կլիմային:
Մսի որակը
Ֆրանսիայում ոչխարի այս ցեղի մսի որակը բարձր է գնահատվում և շատ տարածված է հալալ խանութներում:
Ցեղի բնութագիրը
- Բարձր կաթնատվություն և գառնատվություն:
- Բարձր դիմացկունություն, հարմարվողականություն և արոտների գերազանց օգտագործում։
- Այն կարելի է բուծել բոլոր տարածքներում, հատկապես այն վայրերում, որտեղ որոշակի ժամանակ, օրինակ, ծայրահեղ ջերմության չոր պայմաններում դժվար է կեր գտնել: Այդպիսի պայմաններում այս ցեղը օգտվում է իր օրգանիզմի պաշարներից ՝ առանց որակի կորստի: Երբ նորից հայտնվում է բարենպաստ պայմաններում, շատ արագ վերականգնում է իր գործարանային կամ մթերատու կոնդիցիան։ Այս հրաշալի հատկության համար ցեղը Ֆրանսիայում ստացել է «ակորդեոն» անվանումը։
- Բլանշ ցեղի ոչխարները կեր հայթայթելու համար կարող են ամեն օր անցնել մինչև 10-15 կմ։
- Սա «քայլող» ցեղ է:
- Մաքիները կշռում են 60 կգ-ից մինչև 80 կգ, խոյերը ՝ 90 կգ-ից մինչև 140 կգ:
- Մաքիների միջին բրդատվությունը կազմում է՝ 1,5-ից 2.5 կգ, իսկ խոյերինը 1,1-ից 1,5 կգ։
- Մեկ մաքու գառնատվությունը կազմում է 1,6 գառ: Լավագույն տնտեսություններում՝ 1.84 գառ:
- Հեշտ ծին. 95% դեպքերում մաքիները ծնում են ինքնուրույն: Ոչխարների ծնի կամպանիայի ընթացքում Ֆերմերը սովորաբար հանգիստ քնում է, հետևաբար, կարող է կառավարել Բլանշ ցեղի մեծ գլխաքանակ և խոշոր նախիրներ:
- Մաքիների կաթնատվությունը բավարար է 2 գառ միաժամանակ կերակրելու համար:
- Այն կարող է օգտագործվել ինչպես մաքրացեղ բուծման նպատակով, այնպես էլ տեղական ոչխարի հետ տրամախաչելով, որի արդյունքում ստացվում է վաղահաս, բարձր մսային հատկություններով մատղաշ։ Լիատարիք խոյերը զուգավորման սեզոնի գագաթնակետին կարող են զուգավորել մինչև 50 մաքու, իսկ 35-ին այդ սեզոնների միջև ընկած հատվածում:
- 30 օրվա ընթացքում մատղաշի կենդանի քաշը տատանվում է 10 կգ-ից մինչև 13 կգ: Գառները մորթվում են 110 օրական հասակում, այդ ժամանակ նրանք կշռում են 35 (էգ) մինչև 40 կգ (արու):
- Սովորաբար, ծինը տեղի է ունենում 15-ից 24 ամիսների ընթացքում: Հնարավոր է նաև վաղ ծին՝ 1 տարեկանից:
- Մաքիներից 2 տարվա ընթացքում ստանում են 3 ծին, իսկ 17% դեպքերում` մաքիները ծնում են տարեկան երկու անգամ:
- Վերարտադրության այսպիսի հնարավորությունների դեպքում ֆերմերները կարող են ընտրել ծնի այնպիսի ժամանակահատված, որը հարմար է շուկային և իրենց տնտեսության հնարավորություններին:
Մանրամասների համար կարող եք զանգահարել մեր մասնագետներին՝
հեռ. 077-77-10-07, 094-33-22-81: