Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ
09.05.2022
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ին լրանում է Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 77-ամյակը։ Հաղթանակ, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը։ Աշխարհում խաղաղություն հաստատելու գործում իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ։
Սիրելի հայրենակիցներ, օրվա առթիվ առանձնակի շնորհավորում եմ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մեր նորօրյա հերոսներին, հայոց բանակի զինվորներին և սպաներին ու նաև խոնարհվում եմ ազատամարտի զոհ դարձած մեր քաջորդիների հիշատակի առաջ։ Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ՝ խաղաղություն․ առողջություն ու երջանկություն եմ մաղթում ձեր ընտանիքներին։