Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ:
06.05.2022
Այսօր Եվրոպական Միության աջակցությամբ, EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում, Կանաչ Արահետ ՀԿ-ն՝ ԵՊՀ ԻՄ-ի հետ համատեղ, Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ:
Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Տավուշի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների միջև, հնարավորություն ընձեռնելով նրանց ինքնակենսագրականները թողնել իրենց նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել հարցազրույցների:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են մոտ 40 կազմակերպություններ, որոնք Տավուշի մարզի երիտասարդներին առաջարկել են աշխատանքի տեղավորման տարբեր հնարավորություններ: