Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին

06.05.2022

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին` Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:
  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին, շնորհակալություն հայտնել արդեն բարեհաջող իրականացված ծրագրերի համար, միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները, մասնավորապես գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում:
 Հերբերտ Ունաշը նույնպես դրական գնահատական է հնչեցրել կատարված աշխատանքների վերաբերյալ: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Տավուշ-Ռեգեն համագործակցությունը կամրապնդվի նոր ծրագրերով։
Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10