Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

06.05.2022

    Սիրելի հայրենակիցներ, երկրապահներ, զինվորներ ու սպաներ

  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ։ Մայիսի 8-ը որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է 1997 թվականի նոյեմբերին՝ Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում։ Այնուհետև 2002 թվականի փետրվարին ՀՀ ԱԺ որոշմամբ Երկրապահի օրն ընդգրկվել է մեր պետական տոնացույցում։
 Անուրանալի է երկրապահի ներդրումը մեր երկրի անկախության ու կայացման գործում։ Ազատամարտի օրերին հայրենիքի սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման պատասխանատվությունը առաջինն իր վրա վերցրեց երկրապահ կամավորականների շարժումը։ Իսկ Արցախյան ազատամարտում երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի կազմավորման հիմքը։
 Շնորհավորելով Երկրապահի օրվա առթիվ՝ խոնարհվում եմ ազատամարտի մեր հերոսների շիրիմների առաջ։ Հավերժ փառք ու պատիվ Արցախի ու Հայաստան երկրի անկախության համար նահատակված մեր բոլոր հերոսներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10