Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
30.04.2022
![](http://tavush.mtad.am/files/n_pics/31729_s.jpg)
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Աշխատանքի ու աշխատավոր մարդու հանդեպ սերն ու հարգանքը հայ մարդուն բնորոշող հատկանիշ է։ Բոլոր ժամանակներում էլ հայ աշխատավորը աշխատել է, արարել ու բարիք ստեղծել, իր նպաստը բերել հայրենիքի շենացման ու զարգացման գործին։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսմեկյան տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առողջություն և արժանապատիվ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր ընտանիքների բարօրության ու մեր երկրի ապագայի։