Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
30.04.2022
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այն մեր տոնացույցում նոր տոն է։ 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։
Տոնը կարևորում է քաղաքացու դերակատարությունը պետության կայացման ու զարգացման գործում։ Դրա ապացույցը՝ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունը։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Քաղաքացու օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, քաջառողջություն ու բարօրություն ձեր ընտանիքներին։