Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բազկամարտի մրցումների հանրապետական փուլում մեր պատանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե և 3 արծաթե մեդալ

29.04.2022

 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումների հանրապետական փուլը։ Մրցումներում հաջողությամբ հանդես եկավ Տավուշի մարզի հավաքական թիմը՝ 6 տղա և 4 աղջիկ կազմով։
 Տասը քաշային կարգերում մեր մարզիկները զբաղեցրին 2 առաջին և 3 երկրորդ մրցանակային տեղեր։ 1-ին տեղ գրավեցին Իջևանի ավագ դպրոցի սան Դիանա Փարսադանյանը և Էրիկ Հարությունյանը Գետահովտի միջնակարգ դպրոցից։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրին Մանե Եգանյանը Աչաջրի միջնակարգ դպրոցից, Արթուր Շահնազարյանը Իջևանի ավագ դպրոցից և Դանիել Դովլաթբեկյանը Գանձաքարի միջնակարգ դպրոցից։
 Մրցանակային տեղեր զբաղեցրած մեր պատանի մարզիկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով ու գավաթներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09