Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են համապետական շաբաթօրյակին առնչվող հարցեր
26.04.2022
Ապրիլի 30-ը հանրապետությունում հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Համապետական միջոցառման աշխատանքները մարզում համակարգված ու արդյունավետ կազմակերպելու նպատակով այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
Քննարկվել են շաբաթօրյակի նախապատրաստմանն ու կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Մարզպետը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործի պատասխանատուներին՝ ապահովելու առավելագույն ներգրավվածություն շաբաթօրյակի աշխատանքներին, նրանց ուշադրությունը հրավիրել հանրային տարածքների մաքրման ու բարեկարգման վրա։
Խորհրդակցության ընթացքում հստակեցվել են նաև անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման հարցերը։