Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

25.04.2022

   Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ սգո երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում։ Միջոցառման մասնակիցները առավոտյան մարզպետարանին հարող Սահմանադրության հրապարակից քայլեցին դեպի 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, պետական մարմինների, մտավորականության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ:

Ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած ավելի քան մեկուկես միլիոն հայերի՝ հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Տավուշի մարզպետարանի, Իջևանի համայնքապետարանի, տարբեր կազմակերպությունների անունից, խոնարհվեցին հազարավոր ծաղիկներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10