Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանում բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն
25.04.2022
Իջևանում, Սահմանադրության 1 հասցեում, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով, Եվրամիության ֆինանսավորմամբ, բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին և շնորհավորեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը նյութատեխնիկապես հագեցած տարածք է, որտեղ կանցկացվեն դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ շահառուների համար՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման գործում տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։ Ռեսուրսային կենտրոնը նաև հարթակ է համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների ոլորտային միջոցառումների անցկացման համար։