Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-իրազեկում ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ

22.04.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար կազմի իրազեկում-հանդիպումը մարզի ոչ պարենային արտադրանքների (նավթամթերք, հեղուկացված գազ, ԱԳԼՃԿ-ներ, խաղալիքներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, չափագիտական վերահսկողության ենթակա բուժհաստատություններ և պոլիկլինիկաներ, խանութներ և այլն) ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։
  Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի համապատասխան ոլորտի պատասխանատուները։
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը և տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպման մասնակիցներին իրազեկեցին ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների, վերահսկողության նոր մեխանիզմների և տեխնիկական կանոնակարգի պահանջների մասին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10