Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

22.04.2022

  2022թ․ ապրիլի 29-ին, ժամը 17։00-ին, հրավիրվում է Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1․ Հաղորդում Իջևան համայնքի 2022թ․ բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին /ի գիտություն/։
2․ Իջևան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին։
3․ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում սուբվենցիա ստանալու մասին։
4․ Իջևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող` հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների երեխաների վարձավճարը զեղչելու մասին:
5․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,213 հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
6․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
7․ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի չշահագործվող նախկին ջրագծի և պոմպակայանի խողովակաշարն օգտագործելու մասին։
8․ «Իջևանի քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին։
9․ Իջևանի համայնքապետարանի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին։
10․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին։
11․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի սեփականություն հանդիսացող մեկ միավոր բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու, չմասնավորեցվող հողերի շարքից հանելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
12․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
13․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0․07825 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին։
14․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ս․ Օհանյան փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող 0․15 հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
15․ Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին։
16․ ՀՀ պետական բյուջեից հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցման ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակները հաստատելու մասին։
17․ Այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10