Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ ՓՄՁ ներկայացուցիչների համար

22.04.2022

 ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը:
 Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը՝ բացահայտելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ավելի լավ կառավարել բնապահպանական ռիսկերը՝ աջակցելով Հայաստանի բնական կապիտալի և շրջակա միջավայրի պահպանմանը:
 Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր դասընթաց ՓՄՁ ներկայացուցիչների համար: Ծրագրի համակարգող Տիգրան Մկրտչյանը, դասընթացավարներ Կարեն Բադիշյանը և Ալբերտ Հարոյանը ներկայացրին ծրագիրը, լսեցին արված առաջարկությունները, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10