Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը
21.04.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, անդրադարձան ընթացիկ աշխատանքներին։
Մասնավորապես քննարկվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների /գնումների/ նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը։ Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը նշեց, որ ծրագրի մասին իրազեկվել են և համայնքները, և տնտեսվարողները։ Ցանկություն հայտնած տնտեսվարողներին կցուցաբերվի խորհրդատվական աջակցություն։ Մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել հարցը և առաջիկայում հանդիպում կազմակերպել տնտեսվարողների հետ։ Հանձնարարվեց նաև ուշադրության կենտրոնում պահել տնամերձ հողամասերում ինտենսիվ այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։
Քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը զեկուցեց միասնական երթուղային ցանցի մասին։ Հանձնարարվեց խնդրի կարգավորման նպատակով համագործակցել ՀՀ ՏԿԵՆ համապատասխան ստորաբաժանման հետ։
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանն անդրադարձավ պատվաստումների գործընթացին։ Հանձնարարվեց ակտիվացնել պրոֆիլակտիկ պատվաստումների իրականացումը մարզում։
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանին հանձնարարվեց հետևողական լինել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերջնական հայտերի ներկայացման գործընթացում։