Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվեց բաց դռների օր տարեցների համար
18.04.2022
«Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի շրջանակներում ապրիլի 16-ին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվեց բաց դռների օր տարեցների համար: Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք ոչ միայն անվճար խորհրդատվությունից ու հետազոտություններից օգտվելու, այլև պատվաստվելու հնարավորություն ունեցան։
Աշխատանքների կազմակերպմանը տեղում հետևել են ՀՀ առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը
Փոխնախարարները նշել են, որ համավարակը չի ավարտվել, իսկ չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո:
Տեղեկացնենք նաև, որ «Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է առողջապահության նախարարության և ազգային գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թ․թ.» ծրագրի շրջանակում։