Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային փուլում հաղթել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը

15.04.2022

 Իջևանի մարզադպրոցում անց է կացվել «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են 1-3-րդ դասարանների աշակերտները։ 

  Մարզային փուլ անցած ութ թիմերի միջև ծավալված մրցապայքարում հաղթող է ճանաչվել Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը՝ գրավելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմն էր։ Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրել են Այգեձորի միջնակարգ դպրոցը ներկայացնող փոքրիկները։

  Մրցույթում հաղթող ճանաչված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով ու գավաթներով։

  Առաջին տեղ զբաղեցրած՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը կներկայացնի մարզը «Սպորտլանդիա 2022»-ի հանրապետական փուլում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09