Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ԴԻՋԻԿՈԴ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ 7-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ
14.04.2022
Ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից:
Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:
Մրցույթին մասնակցում էին գլխավորապես այն դպրոցների աշակերտները, որտեղ առկա է «Արմաթ» աշխատանոց: Այս պահին Արմաթը գործում է Հայաստանի 610 դպրոցներում, Վրաստանի/Ջավախքի 10 և Հնդկաստանի Գուջարաթ նահանգի 3 կենտրոններում:
Արդեն 7-րդ անգամ՝ սկսած 2015 թվականից, իրականացվում է մրցույթը, որին այս ընթացքում մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, և եղել են 50-ից ավել հաղթած թիմեր, որոնք ստացել են տարբեր մրցանակներ, ճամբարների ուղեգրեր, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ:
Այս տարի «ԴիջիԿոդ» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային և հանրապետական:
Ապրիլի 9-ին իրենց աշխատանքներն են ներկայացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչները:
Մարզային փուլի անվանակարգերն են՝
4 անվանակարգ Աղվես/scratch ծրագրի համար (2 հատ՝ 10-13 տարեկան, 2 հատ՝ 14 և բարձր տարիքային),
2 անվանակարգ Python ծրագրի համար (1 հատ՝ 10-13, 1 հատ՝ 13 և բարձր տարիքային),
3 անվանակարգ Կրիայ օլիմպիադայի համար (10-12 տարեկան, 13-15 տարեկան, 16-18 տարեկան):
Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մարզային փուլին ներկայացվել է 94 նախագիծ Աղվես/scratch ծրագրով, որոնցից մարզային եզրափակիչ են անցել 40 նախագիծ, 4 նախագիծ Python ծրագրով, որոնցից մարզային եզրափակիչ են անցել 4 նախագիծ, 74 հայտ Կրիայ օլիմպիադային, որոնցից մարզային եզրափակիչ է անցել 30-ը:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին “Leviathan” ընկերության տնօրեն Սաթենիկ Մնացականյանը, ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տոխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, “Luseen Mobile” ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը, “NWS Lab” ընկերության Back End ինժեներ Վիկտոր Օհանյանը, «Արմաթ» ԻԼ Արարատի մարզի համակարգող Վյաչեսլավ Իսրայելյանը:
Հանրապետական փուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում, որին կմասնակցեն մարզային փուլը հաղթահարած մասնակիցները: