Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ երրորդ հանրային քննարկումը
12.04.2022
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030թ․թ․ կառավարման պլանի նախագծի ռազմավարական գնահատման հաշվետվության երրորդ հանրային քննարկումը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, կառավարման պլանը մշակող ընկերության, «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, համապատասխան վարչական տարածքների և նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտի մշակման և հանրային լսումների կազմակերպման պատասխանատու ընկերության ներկայացուցիչները։
Հանդիպումը բացեց Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչ Արկադի Ամիրխանյանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ փորձագետ Մարինե Վարդանյանը նշեց, որ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի կառավարման պլանը այնպիսի փաստաթուղթ է, որը պետք է մշակվի մասնակցային սկզբունքով՝ արտացոլելու համար ինչպես անտառտնտեսության, այնպես էլ համայնքի ու բնակչության շահերն ու դիրքորոշումները, և օրենքով նախատեսված է կազմակերպել չորս հանրային քննարկում։ Մարինե Վարդանյանը ներկայացրեց նաև տեղեկատվություն կառավարման պլանում ընդգրկված բնապահպանական, պլանավորված անտառպահպանման և դեգրադացված տարածքների վերականգնման, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների վերաբերյալ։ Խոսելով փորձաքննական գործընթացի մասին՝ նա նշեց, որ հանրային լսումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում քննարկման մասնակիցները կարող են ներկայացնել իրենց դիտարկումները։