Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

08.04.2022

 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 8-ին ներկա է եղել միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
 Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն է տվել մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների հետ համագործակցող, տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատուի ներկայացնել շուրջ 165 թափուր աշխատատեղ։ Առաջարկվող աշխատատեղերի մեծ մասը վերաբերել է հյուրատնային ոլորտին։
 Տոնավաճառի այցելուները հնարավորություն են ունեցել անմիջական կապ հաստատել գործատուների հետ, ստանալ տեղեկատվություն ինչպես աշխատաշուկայի, այնպես էլ զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ, գտնել իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10