Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2022
Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:
Անգնահատելի է հայ կնոջ դերը ընտանիքում։ Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, պահում ու պահպանում ընտանեկան ու ազգային ավանդույթները, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ։ Հայ կինը, մայրը արժանի է ամենամեծ գնահատանքի ու խոնարհումի։
Սիրելի մայրեր, մեծապես ձեր տված սիրո, հոգատարության ու դաստիարակության շնորհիվ է, որ այսօր ունենք այսպիսի հերոսական սերունդ։
Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ, մեկ անգամ ևս շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ խաղաղություն եմ մաղթում մեր երկրի սահմաններին։ Թող որ այսուհետ ոչ մի մայր որդու, հարազատի կորստյան ցավ չապրի: Ցանկությունս է, որ միշտ լինեք գեղեցիկ, առողջ ու երջանիկ, շրջապատված՝ ձեզ սիրելի ու հարազատ մարդկանցով։